Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ռուսները չեն բացառում «բիրյուլևյան իրադարձության» կրկնությունը

Ռուսները չեն բացառում «բիրյուլևյան իրադարձության» կրկնությունը
05.11.2013 | 11:32

Ռուս հասարակության Ճնշող մեծամասնությունը` (77 տոկոսը) տեղյակ են Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որտեղ անցկացվեց «Ժողովրդական հավաք», ինչն ավարտվեց խռովություններով, անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: Սակայն քաղաքացիների տեսակետները տարբեր են այս իրադարձության շուրջ: Նրանցից շատերի կարծիքով` ՌԴ-ում նման իրադարձությունների կրկնությունն անխուսափելի է: Դա են վկայոմ սոցիոլոգների հետազոտությունները:

Հարցվածների 43 տոկոսը չեն բացառում «բիրյուլևյան իրադարձության» կրկնությունը այն վայրերում, որտեղ իրենք ապրում են: Նույնքան հարցվածներն էլ` 43 տոկոս, չեն հավատում իրադարձությունների նման զարգացմանը, մնացածը` 14 տոկոսը, դժվարացել է կանխատեսումներ անել:

Հարցումներն անցկացվել են հոկտեմբերի վերջին` 45 մարզերի 130 բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել բռնությունների դեպքեր: Հարցմանը մասնակցել է 1, 603 մարդ:
Հետազոտությունն անցկացվել է «Լևադա-կենտրոնի» կողմից:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ